Ռուսական “Գազպրոմբանկը” ձեռք է բերել “Առէկսիմբանկի” բաժնետոմսերի 80%-ը

03.12.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 3 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ռուսական “Գազպրոմբանկը”, ստանալով Հայաստանի Կենտրոնական բանկի հավանությունը, ձեռք է բերել ՙԱռէկսիմբանկի՚ բաժնետոմսերի 80.09%-ը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, գործարքի գումարը չի հրապարակվում:

“Գազպրոմբանկի” մամլո ծառայությունում նշել են, որ “Առէկսիմբանկի” ձեռք բերման որոշումը “պայմանավորված է երկու երկրների միջեւ աճող ապրանքաշրջանառությամբ, Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ընկերությունների ներդրումների աճով, բանկային համալիր սպասարկման կարիք ունեցող կորպորատիվ հաճախորդների առկայությամբ, ինչպես նաեւ Հայաստանի տարածքում “Գազպրոմ” ԲԲԸ ծրագրերի ուղեկցման եւ ֆինանսավորման անհրաժեշտությամբ”:

“Գազպրոմբանկը” նշել է, որ “Առէկսիմբանկի” գործունեության հիմնական ուղղությունները կլինեն վարկավորումը, խոշոր կորպորատիվ հաճախորդների առեւտրային եւ ծրագրային ֆինանսավորումը: “Առէկսիմբանկի” պոտենցիալ հաճախորդների թվում նշվում են Հայաստանի խոշոր ընկերություններն ու ռուսական ձեռնարկությունների դուստր ձեռնարկությունները: “Առէկսիմբանկը” կշարունակի նաեւ ֆիզիկական անձանց սպասարկումը:

“Գազպրոմբանկի” առաջին փոխնախագահ Օլգա Կազանսկայան հայտարարել է, որ “միջնաժամկետ հեռանկարում “Առէկսիմբանկը” կդառնա Հայաստանի բանկային համակարգի առաջնորդներից մեկը` տնտեսության ռազմավարական կարեւորություն ունեցող ոլորտների ֆինանսավորման ոլորտում՚:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ “Առէկսիմբանկի” բաժնետերերի կառուցվածքն ուներ հետեւյալ տեսքը. “Ֆինմարկետ” ՓԲԸ` 52.08%, “Իմպէքսբանկ” ԲԲԸ` 19.91% եւ “ROSKRED RESOURCES AND CONSULTING LIMITED” ՍՊԸ` 28.01%:

Ելնելով նրանից, որ “Գազպրոմբանկը” ձեռք է բերել “Առէկսիմբանկ” ԲԲԸ բաժնետոմսերի 80.09%-ը, կարելի է ենթադրել, որ հայկական բանկի իրենց բաժնետոմսերը վաճառել են “Ֆինմարկետ” ՓԲԸ եւ “ROSKRED RESOURCES AND CONSULTING LIMITED” ՍՊԸ-ն: Փաստորեն, ռուսական “Իմպէքսբանկը” մնացել է “Առէքսիմբանկի” բաժնետոմսերի 19.91%-ի սեփականատերը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6427
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW