Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը Banks.am-ին է տրամադրել իր հերթական հետազոտությունը, որի շրջանակում ուսումնասիրել է Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների դինամիկան:2018-ին Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է շուրջ 2 անգամ եւ կազմել $811,2 մլն՝ 2017-ի $400,3 մլն-ի դիմաց: «Թվերը փաստում են, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն աճել է 1,8%-ով եւ կազմել $254,3 մլն, պորտֆելային ներդրումների մեծությունը կրճատվել 29,4%-ով, այլ ներդրումները՝ աճել 2,8 անգամ: Պատկերն առավել հետաքրքրական է, երբ դիտարկում ենք օտարերկրյա ներդրումների ծավալները զուտ հոսքերի տեսանկյունից, որը օտարերկրյա ներդրումների գծով ստացումների եւ մարումների տարբերություններն են: Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրումների զուտ հոսքերը 2018-ին կրճատվել են շուրջ 63%-ով՝ կազմելով 27,6 մլրդ դրամ: Նվազման ընդհանուր միտումները հասկանալու համար դիտարկվել են օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը՝ ըստ առաջատար երեք երկրների»,- ասված է հետազոտությունում: Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ առաջատարը Ջերսին է։ Վերջինիս կողմից ներդրումներն ուղղվել են հանքագործական արդյունաբերության հարակից գործունեությանը, որը նախորդ տարվա նկատմամբ կրճատվել է շուրջ 5 անգամ: Ներդրումներն այս երկրից կատարել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը եւ այս նվազումը մեծամասամբ պայմանավորված է Ամուլսարի ծրագրի փաստացի դադարեցմամբ։ Գերմանիայի դեպքում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը գլխավորապես ուղղվել են հանքարդյունաբերությանը եւ հիմնային մետաղների արտադրության ոլորտին եւ հաշվետու ժամանակահատվածում դրանք մեծություն ունեն՝ -30.92 մլրդ դրամ (ավելի շատ մարում է եղել, քան ստացում)։ 2018-ին Լյուքսեմբուրգը մեր տնտեսության մեջ ներդրել է ընդհանուր առմամբ 1,72 մլրդ դրամ, որը եւս նախորդ տարվա նկատմամբ նվազել է շուրջ 40%-ով։ Այս երկիրը ներդրումներ է կատարել հիմնականում էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարման եւ խմիչքների արտադրության ոլորտներում։ 13.02.2019 | 13:05 Նորաստեղծ կենտրոնը՝ կամուրջ պետության, գործարարների եւ հասարակության միջեւ Հատկանշական է, որ Վիճակագրական կոմիտեի ցանկում ներառված են երեք տասնյակից ավելի երկրներ, որոնց ավելի քան 50%-ի դեպքում արձանագրվել է ներդրումային զուտ հոսքերի բացասական ցուցանիշ՝ մարումները գերազանցելով ստացումներին։ «Առավել մտահոգիչ է, որ ի թիվս բազմաթիվ խոչընդոտների, որոնք խանգարում են ներդրումների իրականացմանը, հարկային օրենսգրքի պարբերաբար փոփոխությունները եւս նվազեցնում են Հայաստանի ներդրումային գրավչությունը՝ առավել խորացնելով ներդրումային սպասումային իրավիճակը»,- եզրահանգել են Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնում: Tweet Դիտում՝ 5254