ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ամփոփում է իր պաշտոնավարման մեկ տարին՝ հրապարակելով 100 փաստ։ Banks.am-ն առանձնացրել է տնտեսական ցուցանիշներին վերաբերող մի քանի կետ։ - Բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ 62 մլրդ դրամով կամ $129 մլն-ով ավելի։ 2019թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 25%-ով կամ 64,1 մլրդ դրամով։ Սա հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատման արդյունքում բյուջետային եկամուտների աճով։ Ստվերի կրճատման արդյունքում 2018թ. համադրելի ցուցանիշներով հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են ՀՆԱ-ի 21,8%-ը, ինչը 2017թ. համեմատ բարելավում է 1,3 տոկոսային կետով։- Կառավարության հարկ վճարողներին ունեցած 120 մլրդ դրամ անցումային գերավճարի պարտք է մարվել, որը կազմել է ընդհանուր գերավճարի պարտքի 90%-ը։ Անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ այդ պարտքը եղել է մոտ 130 մլրդ դրամ։ Կառավարությունը $300 մլն վերադարձրել է բիզնեսին։- Ավելացված հարկի գծով շուրջ 19 մլրդ դրամ ավելի գումար է վերադարձվել տնտեսվարողներին նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ։ - 82 մլն հատ ավելի ՀԴՄ է տպագրվել, որը շուրջ 35-40%-ով ավելի է նախորդ նույն ժամանակահատվածի նկատմամբ։- Նոր սերնդի ՀԴՄ սարքերը 160 հազ. դրամի փոխարեն փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին տրվում են 60 հազ. դրամով։ ՀԴՄ սարքերի ներմուծման ազատականացման արդյունքում շուկայում հայտնվել է երկու նոր ընկերություն։ 11.04.2019 | 15:52 Ստվերից դուրս է բերվել եւ ստեղծվել 50 հազ. աշխատատեղ, ասել է Փաշինյանը - 51 հազ. աշխատատեղ դուրս է բերվել ստվերից, որոնց թվում, ենթադրաբար, կան նաեւ նոր աշխատատեղեր։ Tweet Դիտում՝ 2717