2019թ. ապրիլի 17-ին Moody’s Investors Service հեղինակավոր միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է 2018թ. հոկտեմբերին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին շնորհված ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 եւ արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշները։Ինեկոբանկին շնորհված B1 վարկանիշը, հիմնական վարկավորման B1 գնահատականի հետ համատեղ, արտացոլում է բանկի լավ դիվերսիֆիկացված վարկային պորտֆելը, ակտիվների բարձր որակը, հնարավոր կորուստների կլանման կարողությունը, որը արտացոլված է կապիտալի համարժեքության եւ շահութաբերության բարձր ցուցանիշներում, եւ վերջապես, կայուն ֆինանսավորումն ու իրացվելիության բարձր մակարդակը: Ինչպես հաղորդում են բանկում, ըստ Moody’s-ի՝ կանխատեսելի ապագայում բանկի ակտիվների որակը կմնա ընդհանուր առմամբ կայուն, ինչին իր հերթին նպաստում է Հայաստանի տնտեսական պայմանների բարելավումը (վարկանիշ՝ B1, դրական)։ Ըստ կանխատեսումների՝ տեղական արժույթը եւս կցուցաբերի կայուն վարքագիծ հաջորդ 12-18 ամիսների ընթացքում։«Վարկանիշի վերահաստատման հաշվետվության մեջ առանձնահատուկ նշվում է Ինեկոբանկի միջազգային համագործակցության ակտիվությունը։ Մասնավորապես, այն հանգամանքը, որ 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի սեփական կապիտալի ավելի քան 30 տոկոսը վերահսկվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) եւ agRIF Cooperatief U.A հոլանդական ֆինանսական կազմակերպության կողմից։ Ավելացնեմ, որ մենք այս տարի ունեցանք նաեւ ամերիկյան ներդրող՝ DWM-ը»,- նշել է Ինեկոբանկի Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը։Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 150 000-ին՝ թվային ուղիներով:Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:- 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է InecoPay վճարային համակարգը:: Tweet Դիտում՝ 2604