Կոնվերս Բանկը, Արցախի Հանրապետության Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում, սկսել է ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) գյուղտեխնիկայի տրամադրման նախագիծ: Համագործակցության շրջանակում բանկն իր գործող եւ պոտենցիալ հաճախորդներին է առաջարկում գյուղտեխնիկայի լիզինգ՝ մինչեւ 6 տարի ժամկետով եւ 13% տարեկան դրույքաչափով: Տոկոսագումարի 70%-ը սուբսիդավորվելու է Արցախի Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից:«Սա Արցախի Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հետ գործակցության շրջանակում Արցախում իրականացվող երկրորդ ծրագիրն է: Նախորդ տարվանից իրականացվող մեկ այլ ծրագրի շրջանակում բանկը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց է առաջարկում գյուղատնտեսության վարկավորում՝ դրամով առավելագույնը 15%, իսկ արտարժույթով՝ առավելագույնը 12% տարեկան դրույքաչափով, որից հիմնադրամը սուբսիդավորում է մինչեւ 70%-ը»,- ասել են Կոնվերս Բանկում:Գյուղտեխնիկայի վարձակալության (լիզինգի) ֆինանսավորման ծրագրի շրջանակում կանխավճարի նվազագույն չափը 30% է, որից 10%-ը սուբսիդավորելու է հիմնադրամը, իսկ 20%-ը՝ լիզինգառուն:Լիզինգը տրամադրելիս գյուղատնտեսական տեխնիկայի գնահատում չի իրականացվում: Որպես գնահատված արժեք հիմք է ընդունվում վաճառողի կողմից հաճախորդին տրված փաստաթղթում/տեղեկանքում նշված արժեքը:Լիզինգավճարների ժամանակացույցը սահմանված է եռամսյակային կտրվածքով, իսկ ապահովագրությունն իրականացնում է բանկը: Tweet Դիտում՝ 11088