Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու եւ ընտանեկան, սոցիալական նպաստներից, հրատապ կամ մարդասիրական օգնություններից օգտվելու համար դիմող ընտանիքը այսուհետ չի ներկայացնելու բանկային ավանդների եւ ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքները:ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում նշել են, որ համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից:Ընդունված որոշմամբ՝ այդ համակարգում հաշվառված ընտանիքների շուրջ 220 000 չափահաս անդամներ կազատվեն առեւտրային բանկեր հաճախելու եւ վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքներ բերելու պարտավորությունից, ինչպես նաեւ՝ այն չբերելու պատճառով չեն զրկվի սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու իրավունքից: Միաժամանակ, կվերանան այդ նպատակով առեւտրային բանկերում առաջացած հերթերը: Tweet Դիտում՝ 1360