Մայիսի 3-4-ին Երեւանի Սարյան եւ Մոսկովյան փողոցներում անցկացվելու է «Երեւանի գինու օրեր» փառատոնը, որի իրականացման գլխավոր հովանավորն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է՝ իր կողմից Հայաստանում բացառիկ իրավունքով թողարկվող American Express քարտերով։ Միջոցառման նպատակն է Հայաստանում խթանել զբոսաշրջությունն ու ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը: Փառատոնի շրջանակում կներկայացվեն հայկական գինի արտադրողների ավելի քան 200 տեսակի գինի։ «Բանկն իր հիմնադրման օրվանից եղել է տնտեսության իրական հատվածի կողքին` մշտապես ֆինանսավորելով այնպիսի ծրագրեր, որոնք միտված են տնտեսության զարգացմանը։ Համոզված եմ, որ նմանօրինակ միջոցառումները խթան են ներքին արտադրողների համար` իրենց արտադրանքն ի ցույց դնելու եւ ճանաչելի դարձնելու համար: Ուստի մենք այս ամենի կողքով չէինք կարող անտարբեր անցնել»,- նշել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի Մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը:Միջոցառման կազմակերպիչներից Նունե Մանուկյանի խոսքով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն այն ընկերություններից է, որը միշտ աջակցում է տեղական արտադրողին: «Մենք կազմակերպում էինք նաեւ «Արենի» գինու փառատոնը: Եվ, եթե չլիներ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աջակցությունը գյուղացիներին, խաղողագործությունը շատ չէր զարգանա եւ մենք այսօրվա դրությամբ չէինք ունենա մեծաթիվ գինեգործներ»,- նշել է Նունե Մանուկյանը: Tweet Դիտում՝ 2729