Մայիսի 3-ին եւ 4-ին փողոցներ կփակվեն

02.05.2019 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գինու փառատոն
Երեւանի Սարյան փողոցում անցկացվելիք Գինու փառատոնի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 3-ին եւ 4-ին փողոցներ փակ կլինեն:

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունում նշել են, որ մայիսի 3-ին՝ ժամը 12:00-ից մինչեւ մայիսի 4-ի ժամը 24:00-ը երկկողմանի կարգելվելի երթեւեկությունը Սարյան եւ Մոսկովյան փողոցներում՝ Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից մինչեւ Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցում՝ Թումանյան-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան-Մոսկովյան-Սարյան փողոցների խաչմերուկ:

Մայիսի 3-ին՝ ժամը 08:00-ից Սարյան եւ Մոսկովյան փողոցներում՝ Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից մինչեւ Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկ արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը:
Դիտում՝ 2466

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW