ՀՀ թղթադրամների 3-րդ շարքը միջազգային մրցույթի ֆինալիստների ցանկում է

02.05.2019 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #թղթադրամ
«Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի» (IACA – International Association of Currency Affairs) կողմից կազմակերպված «Տարվա լավագույն նոր թղթադրամը կամ թղթադրամների շարքը - 2019» 14-րդ միջազգային մրցույթում, որին մասնակցում էին 55 հավակնորդներ, ՀՀ թղթադրամների նոր՝ 3-րդ շարքը մտել է լավագույն հնգյակի մեջ եւ պարգեւատրվել որպես մրցույթի ֆինալիստ:

ԿԲ-ում նշել են, որ մրցույթի ֆինալիստներն են.

- ՀՀ կենտրոնական բանկ – թղթադրամների նոր շարքը,
- Ավստրալիայի պահուստային բանկ – նոր շարքի $50 թղթադրամը,
- Կանադայի բանկ – նոր շարքի ուղղահայաց $10 թղթադրամը,
- Մեքսիկայի բանկ – նոր շարքի 500 պեսո թղթադրամը,
- Նորվեգիայի բանկ – թղթադրամների նոր շարքը։

Սկսած 2007 թվականից, «Տարվա լավագույն նոր թղթադրամը կամ թղթադրամների շարքը» մրցույթն անցկացվում է IACA-ի կողմից յուրաքանչյուր տարի:

Մրցույթին կարող են մասնակցել մրցույթի անցկացման տարեթվից 18 ամիս առաջ թողարկված թղթադրամները:
Դիտում՝ 2836

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW