Հայաստանի եւ ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառությունն աճել է

30.04.2019 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ԵԱՏՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է։

«Եվրասիական տնտեսական միության երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ 2018-ին հասել է 28,5%-ի։ Արտահանումը դեպի միության անդամ երկրներ աճել է 20%-ով, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությունը՝ 11%-ով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում։

Վարչապետը նշել է, որ Հայաստանն իր նախագահության ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը՝ ինտեգրացիայի դրական դինամիկայի ամրապնդման համար։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է ակտիվացնել այն ջանքերը, որոնք ուղղված են «ոչ խտրական հիմքի վրա էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի արագ լուծմանը եւ դրանց տարանցմանը միության անդամ պետությունների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները»:

Եվրասիական միջկառավարական խորհրդի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են միության շրջանակում արդյունաբերական կոոպերացիաների գործունեությանը, էլեկտրոնային թվային ստորագրությունների օգտագործմանը, ԵԱՏՄ ներքին շուկայի արգելքների վերացմանը, ապրանքների ներկրման եւ արտահանման համընդհանուր մոտեցումների կիրառմանը, ԵԱՏՄ-ում առեւտրի թվային համակարգի զարգացմանը, տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրմանը:
Դիտում՝ 1508
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW