Կոնվերս Բանկը գործարկել է Converse4Women ակցիան

30.04.2019 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Converse4Wome
Կոնվերս Բանկը հայտարարում է ակցիա գործարար կանանց համար՝ առաջարկելով  Converse4Women բանկային ծառայությունների փաթեթը:

Բանկում նշել են, որ փաթեթի շրջանակում նախատեսվում է ինչպես սկսնակ (startup), այնպես էլ գործող բիզնեսի ֆինանսավորում եւ բանկային համալիր ծառայությունների տրամադրում արտոնյալ պայմաններով:

Ակցիայի հնարավորություններից կարող են օգտվել կին անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձիք, որոնց առնվազն 50% բաժնետերերը կամ ուղղակի եւ անուղղակի մասնակցությամբ վերջնական շահառուները կանայք են:

«Կոնվերս Բանկում կարեւորում են կանանց համապարփակ բանկային ծառայությունների մատուցումը եւ պարբերաբար հանդես գալիս տարբեր լոյալության ծրագրերով, CashBack ակցիաներով, զեղչերով, պրոդուկտներով: Բանկը կին հաճախորդներին է առաջարկում Woman’s քարտատեսակը, որ մշակվել է՝ հաշվի առնելով կանանց նախասիրություններն ու պահանջները: Այսօր, Converse4Women-ի գործարկմամբ, մենք հայտարարում ենք նաեւ գործարար կանանց համար մշակված առաջարկի ներդրման մասին»,- նշել են  Կոնվերս Բանկում:

Converse4Women ակցիայի շրջանակում բանկն իր գործող եւ նոր հաճախորդներին առաջարկում է դրամային, դոլարային եւ եվրոյով վարկավորում՝ մինչեւ 7 տարի ժամկետով, դրամով՝ սկսած 11,5%-ից, դոլարով՝ սկսած 8,5%-ից, իսկ եվրոյով՝ սկսած 6,75% տարեկան տոկոսադրույքից:

«Իրավաբանական անձ հաճախորդները վարկավորման դեպքում կարող են անվճար օգտվել հետեւյալ ծառայություններից՝ ընթացիկ հաշիվների բացում եւ վարում, ինտերնետ-բանկ ծառայության տրամադրում, առաջին տարվա համար՝ POS տերմինալներով վճարային քարտերի սպասարկումը եւ այլն: Իսկ ֆիզիկական անձիք անվճար հնարավորություն են ունենալու օգտվել հետեւյալ ծառայություններից՝ Խնայողական հաշվի բացում եւ վարում, փաթեթի գործողության ընթացքում մեկ Woman’s Card վճարային քարտի տրամադրում եւ սպասարկում անվճար, իսկ մեկ Visa Classic, Visa Gold կամ Mastercard Gold վճարային քարտի տրամադրումն եւ սպասարկումը կիրականացվի 50% նվազեցված վճարով»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում հայտնել են նաեւ, որ ակցիայի շրջանակում նախատեսվում է նաեւ առեւտրի, սպասարկման, արտադրության, տուրիզմի եւ գյուղատնտեսության ոլորտում բիզնեսով զբաղվող գործարարներին անվճար ֆինանսական խորհրդատվության տրամադրում:

Մանրամասները հասանելի են այս հղումով:
Դիտում՝ 13229
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW