SPRING PR-ն ու IPRA-ն համատեղ նոր նախագիծ են մեկնարկում

29.04.2019 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#SPRING PR #IPRA #Տաթեւիկ Սիմոնյան
Երեւանի առաջին PR գործակալություններից մեկը՝ SPRING PR-ը, եւ Հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիան՝ IPRA-ն, համագործակցության նոր նախագիծ են մեկնարկում:

SPRING PR-ում նշել են, որ այս տարի PR-ի ոլորտում նշանակալի նվաճումներն արձանագրող միջազգային Golden World Awards մրցանակաբաշխությունը եւ տարվա գալա-ընթրիքը տեղի կունենան Երեւանում:

IPRA-ն եւ SPRING PR-ընկերությունը տեղական եւ տարածաշրջանային ընկերություններին, PR-գործակալություններին, միջազգային եւ պետական կառույցներին հրավիրում են մասնակցելու մրցույթին՝ նեկայացնելով իրենց հաղորդակցմանը վերաբերող լավագույն նախագծերը։

Մրցույթն այժմ բաց է, դիմումների ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 13-ն է։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.ipra.org կայքում։

«IPRA-ի եւ SPRING PR-ի համագործակցությունը հասարակայնության հետ կապեր մասնագիտության համար զարգացման նոր հեռանկարներ կստեղծի հաղորդակցությունների ոլորտում ձեռքբերումներն ու գործունեությունը ներկայացնելու համար»,- նշել են SPRING PR-ում։

«IPRA-ի Golden World Awards մրցանակաբաշխությունն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում: Մեզ հյուրընկալած վերջին քաղաքներից են Բարսելոնան, Սոֆիան, Դոհան, Յոհանեսբուրգը: Մենք ուրախ ենք, որ այս տարի աշխարհի PR հանրույթին միավորելու եւ հյուրընկալելու ենք գեղեցիկ եւ հրաշալի Երեւանում»,- ասել է IPRA-ի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Շեփարդը:

«Սա մեծ իրադարձություն է ինչպես մեր երկրի, այնպես էլ մեր թիմի համար, քանի որ այս տարի SPRING PR-ը նշում է իր գործունեության 10-ամյակը: Հրաշալի առիթ է հոբելյանական տարեդարձը նշել մեր գործընկերոջ՝ Միջազգային PR ասոցիացիայի հետ համատեղ այս մեգամիջոցառմամբ»,- նշել է SPRING PR- ընկերության համահիմնադիր եւ հաղորդակցման ու միջազգային նախագծերի ղեկավար Տաթեւիկ Սիմոնյանը։

Հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիան (IPRA) հիմնադրվել է 1995-ին:

IPRA-ի նպատակն է մասնագիտական ցանցում ակտիվ շփումների, էթիկական կանոնակարգի հանրայնացման եւ ինտելեկտուալ առաջնորդության միջոցով խթանել վստահելի PR-հաղորդակցությունների եւ գրագետ եւ բարոյական PR-ի պրակտիկան:

IPRA-ն հասարակայնության հետ կապերի ոլորտում ամենամյա ամենախոշոր միջազգային մրցույթի՝ Golden World Awards for Excellence (GWA) կազմակերպիչն է:
Դիտում՝ 6529
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW