Երեւանի առաջին PR գործակալություններից մեկը՝ SPRING PR-ը, դեկտեմբերի սկզբին հատուկ մրցանակի արժանացավ Մոսկվայում անցկացված Eventiada IPRA Golden World Awards-ի շրջանակում, որը հաղորդակցությունների ոլորտում Արեւելյան Եվրոպայի խոշորագույն մրցանակաբաշխությունն է։ Մրցանակի, ինչպես նաեւ SPRING PR-ի գործունեության հիմնական ուղղությունների շուրջ Banks.am-ը զրուցել է ընկերության համահիմնադիր, միջազգային նախագծերի ղեկավար, ընկերության խոսնակ Տաթեւիկ Սիմոնյանի հետ։ - Կպատմե՞ք մի փոքր մրցանակաբաշխության մասին: Ինչպե՞ս ստացվեց մասնակցությունը նմանատիպ խոշոր մրցանակաբաշխությանը։ - Eventiada IPRA Golden World Awards-ին մեր մասնակցությունն անակնկալ էր: Մրցանակաբաշխության կազմակերպիչները կապ հաստատեցին մեզ հետ եւ առաջարկեցին մեր նախագծերից որեւէ մեկն ուղարկել իրենց, քանի որ ծանոթ էին միջազգային մեր ծրագրերից մի քանիսին: Eventiada IPRA GWA-ն կենտրոնանում է Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանում տարբեր ընկերությունների՝ կորպորացիաների, պետական եւ հասարակական կազմակերպությունների նախագծերի վրա եւ հաղորդակցման ոլորտի ծանրակշիռ իրադարձություններից է: Ուստի, մեր թիմը որոշեց մրցանակաբաշխությանը ներկայանալ 2018թ. «ամենահայկական» PR-նախագծով՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Աշխարհի ամենամեծ գաթա. Գինեսի համաշխարհային ռեկորդ» միջոցառմամբ: Մեզ համար այս նախագիծը Հայաստանն աշխարհին յուրօրինակ տեսանկյունից ներկայացնելու հնարավորություն էր. մեր երկրի ջերմությունը, արեւը, մարդկանց, հյուրընկալությունն ու սերը: Այն ամենը, ինչով հայերը գրավում եւ զարմացնում են իրենց հյուրերին: SPRING-PR-ի հիմնադիրները Լուսանկարը՝ Aghayan Commercial Eventiada–ի դեպքում «գաթա»-ն խորհրդանշում է այն, թե որքան է մեր երկիրը «համեղ» եւ հյուրընկալ: Հիմա զբոսաշրջիկները շատ ավելի հաճախ հենց այդ գաթան են փնտրում Երեւանում, ինչը մշակութային հաղորդակցությունների ձեւավորման հիանալի ցուցանիշ է: Դրա միջոցով է հնարավոր կոտրել կարծրատիպերը, ձեւավորել երկրի, մարդկանց մասին դրական պատկերացումներ եւ ստեղծել ջերմ ու վստահելի մթնոլորտ: Իհարկե, պետք է մշտապես հետեւել համաշխարհային միտումներին, քայլել դրանց համընթաց, սակայն ունենալ հատուկ ձեռագիր ու կիսվել սեփական հաջողված փորձով. սա չափազանց կարեւոր է, որովհետեւ մեր միջազգային գործընկերներն էլ նոր ու տարբերվող փորձի կարիք ունեն: Անհրաժեշտ է միայն աշխատել՝ իրականացնելով ամենախենթ ու անհավանական գաղափարները: - Այս մրցանակաբաշխությունը ձեր ընկերության՝ միջազգային շուկայում ներկայանալու առաջի՞ն փորձն էր։ - Առաջինը չէր. 2017-ին SPRING PR-ընկերության հեղինակային «Լինե՛նք հոգատար Հայաստան» նախագիծն արժանացավ Շվեցարիայի Ժնեւ քաղաքում կայացած «Ապագայի հաղորդակցություններ Դավոս (C4F Davos) 2017» մրցանակաբաշխության «Ապագայի Պրո Բոնո» (pro bono = for the public good) անվանակարգի առաջին մրցանակին, որից հետո արդեն 2018թ. ինձ հրավիրեցին աշխատել մրցանակաբաշխության ժյուրիի կազմում: 11.04.2017 | 14:42 SPRING PR-ի նախագիծը Դավոսում մրցանակի է արժանացել Դա շատ մեծ փորձառություն էր՝ լինել բարիկադների մյուս կողմում, առաջատար PR-ընկերությունների ներկայացուցիչների հետ մեկ թիմի կազմում ուսումնասիրել, քննարկել եւ գնահատել միջազգային հետաքրքիր, ստեղծագործ ու վառ նախագծերը: Մարիաննա Մուսոյան, համահիմնադիր, գործադիր տնօրեն. «PR՝ դիպուկ հարված նշանակետին» Լուսանկարը՝ Aghayan Commercial SPRING PR-ընկերությունն անդամակցում է նաեւ միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցների, ինչպիսիք են PR-ի միջազգային ասոցիացիան (IPRA), Հասարակայնության հետ կապերի կանոնակարգող ինստիտուտը (CIPR): Այս կապերը նպաստում են նրան, որ մշտապես ներգրավված ենք աշխարհի տարբեր ծայրերում իրականացվող մասնագիտական միջոցառումներում:- Ի դեպ, ձեր նախագծերի մասին հաճախ հիշատակում է նաեւ միջազգային մեդիան: Որո՞նք են SPRING PR-ի հաջողված այդ ծրագրերը: - Մենք բազում նախագծեր ունենք, որոնք միջազգային մեդիայում լայնորեն լուսաբանվել են, բայց կառանձնացնեի մեր «ամենակենսախինդ» նախագիծը՝ «Կտեսնվենք Տալլինում/See You in Tallin»-ը։Հետաքրքիր է, մինչ այդ Էստոնիայում անցկացվել էր սոցիոլոգիական հարցում, թե որքան է հայտնի Տալլինը տարբեր երկրներում, եւ պարզվել էր, որ Հայաստանում այս հրաշալի քաղաքի մասին գրեթե տեղեկություն չունեն։ Մեզ հետ կապվեց Էստոնիայի մեր գործընկեր Corpore PR-ընկերության հիմնադիրը եւ առաջարկեց հետաքրքիր նախագիծ մտածել, որը կլրացնի Հայաստանում Տալլինի մասին տեղեկատվական բացը: Մենք ինֆլուենսերներից, մշակույթի գործիչներից, բլոգերներից, լրագրողներից պատվիրակություն ձեւավորեցինք, եւ մեր «ուրախ ինքնաթիռը» սլացավ Էստոնիա։ Մեկ շաբաթ տեւած նախագծի յուրաքանչյուր մասնակից իր լսարանին ներկայացնում էր «իր» Տալլինը։ Նախագիծն այնքան հագեցած ու հետաքրքիր ստացվեց, որ մեզանից մինչ այժմ պահանջում են դրա շարունակությունը: Նվարդ Մելքոնյան, համահիմնադիր, խորհրդի նախագահ. «PR՝ երբ յուրաքանչյուր քայլդ վճռական է» Լուսանկարը՝ Aghayan Commercial Մեր հատուկ հպարտության առիթն է Yell Extreme Park-ը, որը բեկումնային էր եւ էականորեն փոխեց հայկական զբոսաշրջության մասին բոլոր պատկերացումները՝ դառնալով միջազգային բրենդ։ Այս նախագծի PR-ը վերահսկողությունից դուրս եկավ, բառի լավագույն առումով. PR-ից վերածվեց տարածքային բրենդինգի, քանի որ որեւէ մեկը չէր կարող պատկերացնել, որ եկեղեցիների եւ ավանդական ուտեստների կողքին Հայաստանում կարող են առաջարկել էքստրեմալ ժամանց։ 20.10.2017 | 09:50 Տիգրան Չիբուխչյան. «Յելլ էքսթրիմ պարկ»-ը ներդրողներին կներկայանա մեգա ծրագրով Yell Extreme Park-ի մասին սկսեցին գրել Discovery-ն, National Geographic-ը։ Միջազգային ուշադրությունը դարձավ մեր աշխատանքի լավագույն ցուցանիշը, քանի որ ապացուցեց, որ ճիշտ կառուցված կոմունիկացիան կարող է ֆանտաստիկ արդյունքների բերել: Իհարկե, մենք շատ շնորհակալ ենք նաեւ բոլոր այն լրագրողներին, որոնք պատմում են աշխարհին մեր նախագծերի մասին: Տաթեւիկ Սիմոնյան. «PR-ը պահանջում է սուր միտք եւ հստակ թիրախավորում» Լուսանկարը՝ Aghayan Commercial - Դուք Ձեր խոսքում անընդհատ կարեւորում եք թիմի գործոնը, հետաքրքիր է՝ ո՞վ է SPRING-ը:- SPRING-ը միանշանակ կին է (ծիծաղում է – խմբ.)՝ իր գեղեցիկ եւ ուժեղ դրսեւորումներով։ 28.12.2016 | 11:07 SPRING PR. «Կորպորատիվ ընտանիքի» հաջողության գրավականը PR-ը թիմային խաղ է, եւ մեր թիմում իրար լրացնում են տարբեր բնավորություններով, աշխարհայացքով, էներգիայով կանայք: Նրանք ուժեղ, վառ անհատականություններ են՝ ամեն ինչ հասցնող, ռազմավարական մտածողությամբ, իրավիճակին տիրապետող, մարտահրավերներին որպես խաղի եւ արկածի վերաբերվող եւ PR-ին անմնացորդ սիրահարված խենթ մասնագետներ։ Ավելի կարճ կարող եմ ասել՝ SPRING PR-ը թիմ է, որով ապրում ենք:Ի դեպ, Ամանորին ընդառաջ ներկայացնում ենք սպորտային ֆոտոշարք, որի միջոցով պատմում ենք PR-ի մասին: Տաթեւիկ Սիմոնյանի հետ զրուցել է Տաթեւ Հովհաննիսյանը Լուսանկարները՝ Aghayan Commercial-ի Tweet Դիտում՝ 57116