SPRING PR-ընկերության «Լինե՛նք հոգատար Հայաստան» նախագիծը մարտի 14-ին Շվեցարիայի Ժնեւ քաղաքում կայացած «Ապագայի հաղորդակցություններ Դավոս (C4F Davos) 2017» մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Ապագայի Պրո Բոնո» (pro bono = for the public good) անվանակարգի մրցանակին:Ընկերությունում նշել են, որ այս մրցանակը շնորհվում է ոչ կոմերցիոն հաղորդակցությունների եւ բարեգործական նախագծերի իրականացման ոլորտում բացառիկ արդյունքներ գրանցած կազմակերպությանը: «Երբ մշակում էինք ընկերության սոցիալական պատասխանատվության հայեցակարգը, հիմքում տեսնում էինք նախագիծ, որը մեր թիմին հնարավորություն կտար կազմակերպության գործունեությամբ հնչեղություն տալ մեր երկրի համար կարեւոր հիմնախնդիրներին եւ հասարակությանը հոգատար լինելու կոչ անել. արդյունքում ծնվեց մեր «Լինե՛նք հոգատար, Հայաստանը»: Մեզ համար «Ապագայի հաղորդակցություններ Դավոս 2017» մրցանակը շատ կարեւոր է, քանի որ մեր գաղափարը գնահատվեց ոչ միայն մեր երկրի, այլեւ հաղորդակցությունների միջազգային հեղինակավոր հանրույթի կողմից: Իհարկե, մենք չէինք հաջողի, եթե մեր գաղափարի իրականացման ճանապարհին չլինեին մեր գործընկերները՝ պետական, հասարակական, միջազգային կառույցները, ոլորտի փորձագետներն ու, իհարկե, մեր լրատվամիջոցներն ու լրագրող ընկերները: Այս մրցանակը նաեւ նրանցն է»,- իր շնորհակալական խոսքում նշել է SPRING PR-ընկերության համահիմնադիր, «Լինե՛նք հոգատար Հայաստան» նախագծի ղեկավար Տաթեւիկ Սիմոնյանը: 28.12.2016 | 11:07 SPRING PR. «Կորպորատիվ ընտանիքի» հաջողության գրավականը «Լինե՛նք հոգատար Հայաստան» նախագիծը նպատակ ունի հասարակության ուշադրությունը սեւեռել այն խնդիրներին, որոնք կենսական եւ ռազմավարական նշանակություն ունեն երկրի զարգացման հարցում, ընդգծել հասարակության յուրաքանչյուր անդամի դերը այդ հիմնախնդիրների լուծման հարցում, բարձրացնել քաղաքացիական եւ կորպորատիվ պատասխանատվության եւ հոգատարության մակարդակը: «Ապագայի հաղորդակցություններ Դավոս» միջազգային մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2010թ.: Մրցանակաբաշխությունն ունի երեք բաժին՝ Անհատական, Կորպորատիվ եւ Սթարթ-ափ, 23 կատեգորիա: Այս տարի կազմակերպիչները բոլոր 23 կատեգորիաներում ստացել են 86 դիմում-հայտ 5 մայրցամաքների 30 երկրներից: C4F մրցանակը տրվում է բարձր պրոֆեսիոնալիզմ եւ հաղորդակցությունների դաշտում ուշագրավ գործունեություն ծավալող կազմակերպություններին եւ անհատներին, որոնք իրենց հաղորդակցություններում ստեղծագործական մոտեցում են դրսեւորում եւ ներկայանում ապագայի յուրահատուկ տեսլականով: Tweet Դիտում՝ 10358