Երեւանի պետական համալսարանում այսօր անցկացվել է «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը» խորագրով համապետական համաժողովը, որն ուղեկցվել է սոցիալական ձեռնարկությունների ցուցահանդես-վաճառքով:ԵՊՀ հաղորդագրության համաձայն՝ այս միջոցառումը հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոլորտի դերակատարներին քննարկելու սոցիալական ձեռնարկատիրության էկոհամակարգին առնչվող կարեւորագույն խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները։Ցուցահանդես-վաճառքին ներկայացված են եղել ՀՀ տարբեր մարզերում գործող սոցիալական ձեռնարկատիրության, այդ թվում՝ կարի արհեստանոցը, պլաստիկի վերամշակման գործարանը, հրուշակեղենի արտադրամասը, որոնք ստեղծել են մի քանի տասնյակ աշխատատեղեր, իսկ եկամտի առնվազն 50%-ն ուղղում են համայնքի խնդիրների լուծմանը:Միջոցառումն իրականացվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից ղեկավարվող «Սոցիալական ձեռնարկատիրությունը համայնքային զարգացման մեխանիզմ» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության եւ «ԷկոԼաբ» հիմնադրամի համաֆինանսավորմամբ:«Դեռ շուտ է խոսել այն մասին, որ ոլորտը կայացած է, բայց մենք ունենք կայացած մոդելներ, որոնք կարելի է տարածել այլ համայնքներում»,- ասել է «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի» տնօրեն Սաթենիկ Բադեյանը։Համաժողովի շրջանակում քննարկումներ են եղել սոցիալական ձեռնարկատիրության էկոհամակարգի եւ ոլորտի զարգացմանն աջակցող մեխանիզմների, իրավական կարգավորման, կրթության խնդիրների ու զարգացման շուրջ: Tweet Դիտում՝ 2954