ԵԱԶԲ-ն Հայաստանում տնտեսական աճը ներդրումների ակտիվացման հետ է կապում
25.04.2019 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ belmir.by

Այս մասին ասված է Հայաստանի վերաբերյալ կազմակերպության հրապարակած վերջին զեկույցում:
Զեկույցի հեղինակները նշում են, որ 2018-ի տվյալներով՝ Հայաստանի տնտեսության աճը կազմել է 5,2%՝ նախորդ տարվա 7,5%-ի համեմատ:
Տնտեսական ակտիվության դանդաղման հիմնական գործոն են դարձել տնային տնտեսությունների՝ 2017-ի համեմատ սպառման համեստ աճն ու պետական հատվածում սպառման անկումը: Զեկույցի հեղինակներն ակնկալում են, որ ՀՆԱ-ի աճը որոշակիորեն կարագանա 2019-ին:
Ըստ ԵԱԶԲ-ի՝ դրան կնպաստի ներդրումային ակտիվության ավելացումը հետեւյալ գործոնների ֆոնին՝ լեռնահանքային արդյունաբերության աստիճանական ադապտացումը նոր պայմաններին, գյուղատնտեսությունում արտադրության վերականգնումը, ինչպես նաեւ կառավարության քաղաքականությունը՝ ուղղված ներդրումների, արտահանմանն աջակցմանն ու սոցիալական պայմանների բարելավմանը:
2018-ին, տնտեսական ակտիվության աճի պայմաններում, իրականացվել է հարկաբյուջետային զսպված քաղաքականություն՝ պարտքային եւ հարկաբյուջետային կայունությունը պահպանելու նպատակով: Կարճաժամկետ հեռանկարում ակնկալվում է դրամավարկային քաղաքականության ուղղվածության պահպանումը:
ԵԱԶԲ-ում կանխատեսում են, որ 2019-ին Հայաստանում գնաճը կարագանա մինչեւ 2,8%: Դրան կնպաստի ներքին պահանջարկի աճը՝ աշխատավարձերի եւ վարկավորման ավելացման ֆոնին: Մինչեւ 2021թ. վերջը գնաճը կմոտենա ՀՀ Կենտրոնական բանկի նպատակային ցուցանիշին՝ 4%-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: