ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է ավանդային ակցիան

23.04.2019 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #ակցիա
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդային ակցիայի երկարաձգման մասին եւս 2 ամսով:

Բանկում նշել են, որ հաճախորդները, ձեւակերպելով «Շահավետ» եւ «Պրոգրես» ավանդները ՎՏԲ-Հայաստան Բանկում՝ սկսած 30 000 դրամից՝ 540 եւ ավելի օր ժամկետով, կստանան մինչեւ 10% բարձրացված տոկոսադրույք:

ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների ներդրման հիմնական պայմաններն են՝

- ավանդի ձեւակերպման հնարավորություն տարիքային բոլոր խմբերի եւ տարբեր նպատակների համար,
- ցանկացած ժամկետով՝ 1 ամսից մինչեւ 15 տարի,
- հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարների ստացման հնարավորություն՝ ժամկետի սկզբում, ամսական պարբերականությամբ կամ ժամկետի վերջում,
- տոկոսագումարներն անմիջապես ավանդի ձեւակերպման պահին ստանալու հնարավորություն,
- ավանդի գումարի մուտքագրումների ու ելքագրումների հնարավորություն,
- տոկոսադրույքի բարձրացման հնարավորություն՝ ավանդի համալրման եւ գումարի ավելացման արդյունքում,
- տոկոսագումարների մասնակի պահպանման հնարավորություն ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում:

Բանկը տրամադրում է անվճար Mastercard քարտ ավանդի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար: Բացի այդ, ավանդատուները կարող են ձեւակերպել ավանդի գրավով ապահովված վարկ կամ վարկային գիծ՝ ավանդի գումարի մինչեւ 100%-ի չափով: Վարկի տոկոսադրույքը սահմանվում է ավանդի տոկոսադրույքին + 4,5%:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աշխատում է բարելավել ավանդների իր պայմանները՝ դրանով իսկ մոտիվացնում է հաճախորդներին խնայել եւ ստանալ խնայողություններից եկամուտներ»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 5882
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW