«Սպասարկման մշակույթի գուրու» Ջոն Շոուլը հանդես կգա Հայաստանում

23.04.2019 | 09:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջոն Շոուլ
Ապրիլի 27-ին Երեւանում ելույթ կունենա Time եւ Entrepreneur ամսագրերի կողմից «սպասարկման մշակույթի գուրու» ճանաչված Ջոն Շոուլը:

Ջոն Շոուլը Սպասարկման Որակի ամերիկյան ինստիտուտի նախագահն է (Service Quality Institute), համաշխարհային 6 բեսթսելերի հեղինակ, որոնց թվում է «Հաճախորդների սպասարկումը` որպես հիմնական մրցակցային առավելություն» գիրքը:

Շոուլը 4 տասնամյակից ավելի է խորհրդատվություն է մատուցում աշխարհի առաջատար ընկերություններին:

Ջոն Շոուլի դասախոսությունը կհետաքրքրի հաճախորդամետ բիզնեսի սեփականատերերին, ընկերությունների ավագ մենեջերներին, հաճախորդների սպասարկման ոլորտի, HoReCa ոլորտի եւ ՄՌԿ (HR) մասնագետներին։

Սեմինարը կօգնի հայաստանյան ընկերությունների ղեկավարներին պատասխանել սպասարկմանը վերաբերող հարցերին, ընտրել ճիշտ ռազմավարություն սպասարկման ոլորտում, ստեղծել եւ կատարելագործել ընկերության սպասարկման կազմակերպման համակարգը։ Ջոն Շոուլը կներկայացնի ամերիկյան, եվրոպական, ռուսական ընկերությունների հաջողության պատմությունները։

Որակի Ինստիտուտի հաճախորդների թվում են «Walt Disney», «Miller», «Amazon.com», «Связной», «Сбербанк» ընկերությունները։

Ջոն Շոուլը կներկայացնի սպասարկման ոլորտի յուրահատկությունն ու տարբերությունները, կառաջարկի գործիքներ եւ մոտեցումներ, որոնք կօգնեն բրենդներին տարբեր խնդիրների լուծման հարցում։

Ջոն Շոուլը առաջին անգամ կայցելի Հայաստան։

Սեմինարի կազմակերպիչն է Skill. am ընկերությունը։ Ջոն Շոուլի դասախոսությունը կկայանա World’s Top Speakers in Armenia նախագծի շրջանակներում։
Դիտում՝ 5225
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW