Եկամտահարկն առաջիկա տարիներին պետք է նվազի մինչեւ 20%, ասել է Փաշինյանը
22.04.2019 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

«Եկամտահարկը պետք է նվազի՝ առաջիկա 3-5 տարիների ընթացքում հասնելով 20% համահարթ եկամտահարկի: Այդպիսով մենք կխրախուսենք բարձր աշխատավարձի քաղաքականությունը եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների կրթությունը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը:
ՀՀ վարչապետը նկատել է, որ ՀՀ բանկային համակարգը բավականին կայացած է, եւ այս հատվածում բարձր որակավորմամբ մասնագետներ ներգրավելու ներուժ կա։
Banks.am-ը նշում է, որ ներկա օրենսդրությամբ ամսական մինչեւ 150 հազ. դրամ եկամտի դեպքում եկամտային հարկը սահմանված է 23%, 150 հազ-ից մինչեւ 2 մլն դրամի դեպքում՝ 34 500 դրամին գումարած 150 հազ. դրամը գերազանցող գումարի 28%-ը եւ 2 մլն դրամից ավելի եկամտի դեպքում՝ 552 500 դրամին գումարած 2 մլն դրամը գերազանցող գումարի 36%-ը:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: