2018-ին 94%-ով ավելի եկամտահարկ է վերադարձվել
29.01.2019 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՊԵԿ

ՊԵԿ-ում նշել են, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշն այն գերազանցել է 672,9 մլն դրամով կամ 94%-ով (719,2 մլն դրամ)։
2018-ի դեկտեմբեր ամսվա ավարտի տվյալներով եկամտահարկի վերադարձի ծրագրից օգտվել է 4021 անձ (վարկառուներ եւ համավարկառուներ)։ 2017-ին այդ թիվը կազմել է 2295:
Յուրաքանչյուր եռամսյակ վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է միջինը 292 հազ. դրամ եկամտային հարկի գումար:
Եկամտային հարկի գումարի վերադարձն ուղղվում է բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մարմանը:
ՊԵԿ-ում հիշեցրել են, որ 2018-ի հունվարի 1-ից գործում են Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներ, որոնց համաձայն՝ եկամտային հարկը չի կարող վերադարձվել, եթե բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 մլն դրամը:
Վերադարձվող եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 1,5 մլն դրամը: Իսկ եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018-ի հունվարի 1-ից հետո վարկառու եւ համավարկառու ֆիզիկական անձիք կարող են օգտվել միայն մեկ հիփոթեքային վարկի պայմանագրի մասով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: