Արդշինբանկ. Նոր հեռախոսահամար՝ դրամական փոխանցումների ստացման համար

22.04.2019 | 10:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ
Արդշինբանկը, կարեւորելով հեռահար բանկային սպասարկումը, գործարկել է նոր հեռախոսահամար, որի միջոցով միջազգային համակարգերով իրականացված դրամական փոխանցումները հնարավոր է ստանալ արդեն անվճար հեռախոսազանգի միջոցով՝ առանց բանկ այցելելու:

«Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել 080002222 հեռախոսահամարին եւ անցնելով նույնականացում՝ պատվիրել MoneyGram, Unistream, IntelExpress, Sigue, Moneytun, RIA եւ բանկի հետ համագործակցող այլ համակարգերով իրականացված դրամական փոխանցումները «տեղափոխել» Արդշինբանկում գործող իրենց հաշվեհամարին: Ընդ որում, արտարժույթի փոխարկման դեպքում կիրառվում են արտոնյալ սակագներ:

Հեռախոսահամարը գործում է 24/7, գումարի փոխանցումը հաշվեհամարին կատարվում է անմիջապես, բացառությամբ գործառնական օրվա ժամերից դուրս իրականացված հեռախոսազանգերի, որոնք կատարվում են հաջորդ բանկային օրը»,- ասված է հաղորդագրությունում:

Արդշինբանկի հետ համագործակցող միջազգային դրամական փոխանցումների համակարգերին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Դիտում՝ 2387
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW