Այսօր Աբովյան քաղաքում բացվել է Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղը՝ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սահմանադրության հրապ. 7/2 հասցեում:Բանկում նշել են, որ «Աբովյան» մասնաճյուղը յոթերորդն է մարզային ցանցում, որն աշխատելու է շաբաթական 5 օր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:30-ից մինչեւ ժամը 17:00-ը:««Աբովյան» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղում մինչեւ 2019թ. հուլիսի 31-ը ներառյալ»,- ասված է հաղորդագրությունում:«Աբովյան» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետեւյալ ծառայությունները.- նոր իրավաբանական անձանց համար հաշիվ բացելու դեպքում.* Օնլայն Բանկինգ/Մոբայլ Բանկինգ համակարգի տրամադրում՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ,* Business տեսակի քարտի տրամադրում՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ,* Ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/` մեկ տարվա անվճար սպասարկմամբ:- Նոր ֆիզիկական անձանց համար հաշիվ բացելու դեպքում.* Օնլայն Բանկինգ/Մոբայլ Բանկինգ եւ Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում* Մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/ տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ:««Աբովյան» մասնաճյուղի տարածքում տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ եւ վճարային տերմինալ: Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի միջոցով կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար բոլոր բարենպաստ պայմանները: Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 5559