Evocabank-ը 5 000 եվրո է փոխանցել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը

17.04.2019 | 15:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Աստվածամոր տաճար
Կարեւորելով համաշխարհային մշակութային արժեքները, ինչպես նաեւ հայ-ֆրանսիական հարաբերություններն ու երկու երկրների ժողովուրդների ջերմ ու բարեկամական կապերը՝ Evocabank-ը որոշել իր ներդրումն ունենալ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման հարցում:

Բանկը 5000 եվրո է փոխանցել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը: Գումարը փոխանցվել է Ֆրանսիական Fondation du Patrimoine ֆոնդին, որը տաճարի վերականգնման նպատակով դրամահավաք է կազմակերպել:

«Անկախ ազգությունից՝ Աստվածամոր տաճարը համաշխարհային նշանակություն ունեցող պատմամշակութային արժեք է, եւ յուրաքանչյուրս կարող ենք մեր ներդրումն ունենալ վերականգնման գործում»,- ասել է Evocabank-ի Մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տաթեւիկ Խաչատրյանը:

Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցումը սկսվել է Փարիզի եպիսկոպոս Մորիս դը Սյուլլիի նախաձեռնությամբ՝ 1163թ. եւ տեւել է շուրջ 200 տարի: 1991 թվականին տաճարն ընդգրկվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Բանկում հիշեցրել են, որ ապրիլի 22-ին Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ էր նախատեսված:

«Մենք կարեւորում ենք համաշխարհային մշակութային արժեքները, ինչպես նաեւ հայ-ֆրանսիական միջպետական հարաբերություններն ու երկու երկրների ժողովուրդների ջերմ ու բարեկամական կապերը»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 10796
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW