Ինեկոբանկի Կոնտակտային կենտրոնը հասանելի է 24/7 ռեժիմով

16.04.2019 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #Լեւոն Ռուբինյան
Ինեկոբանկը, կարեւորելով իր հաճախորդների հարմարավետությունը, շարունակում է կատարելագործել բանկի կողմից մատուցվող ծառայությունների որակը, արագությունն ու հասանելիությունը։

«Ինեկոբանկը շարունակաբար մշակում եւ իր հաճախորդներին է ներկայացնում բանկային ծառայությունների լավագույն լուծումներն ու հնարավորությունները։ Հաշվի առնելով, որ ծառայությունների մատուցումն ու գործարքների կատարումը չի սահմանափակվում աշխատանքային օրերով եւ ժամերով՝ անհրաժեշտ ենք համարել շուրջօրյա ռեժիմով հաճախորդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն եւ օգնություն։ Այսպիսով, ուրախ ենք հայտնել, որ ապրիլի 15-ից սկսած Ինեկոբանկի Կոնտակտային կենտրոնը հասանելի կլինի 24/7 ռեժիմով՝ ժամանակակից միջոցներով ապահովելով կապը հաճախորդների հետ»,- նշել է Ինեկոբանկի Գործառնական տնօրեն Լեւոն Ռուբինյանը։

Բանկում նշել են, օրվա ցանկացած պահի, կապ հաստատելով Կոնտակտային կենտրոնի հետ, հաճախորդները կարող են՝

- ստանալ տեղեկատվություն իրենց հաշիվների, քարտերի եւ այլ ծառայությունների վերաբերյալ,
- կատարել քարտերի բլոկավորում,
- ստանալ խորհրդատվություն ԻնեկոՕնլայն/ԻնեկոՄոբայլ համակարգերով գործառնությունների վերաբերյալ,
- SMS հաղորդագրությունների միջոցով ստանալ տեղեկատվություն գործող վարկերի մնացորդների, վճարման չափերի եւ ժամկետների վերաբերյալ,
- ԻնեկոՕնլայն/ԻնեկոՄոբայլ համակարգով ներկայացված հայտերի հիման վրա ստանալ արագ դրամական փոխանցումներ:

«24/7 ռեժիմով տեղեկատվական սպասարկման առկայությունը բանկի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելը կդարձնի առավել պարզ եւ հարմարավետ: Հավելեմ, որ Ինեկոբանկի հետ հաճախորդները 24/7 ռեժիմով կարող են կապ հաստատել ե՛ւ հեռախոսակապի, ե՛ւ էլեկտրոնային ժամանակակից միջոցներով»,- ամփոփել է Լեւոն Ռուբինյանը։

Ինեկոբանկի հետ կապի ուղիներն են՝

- հեռախոսակապ՝ +374 10 510 510,
- https://www.inecobank.am կայքի Օնլայն խորհրդատու ծառայություն,
- Ինեկոբանկի պաշտոնական Facebook-ի էջ,
- էլեկտրոնային հասցե՝ customer.care@inecobank.am:

Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 150 000-ին՝ թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։

- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

- 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:
Դիտում՝ 15601
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW