Երեւան, 27 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007 թ. երրորդ եռամսյակում UNIstream դրամական փոխանցումների համակարգի շրջանառությունը Հայաստանում կազմել է $200 մլն: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով UNIstream-ի վերլուծական դեպարտամենտը, 2007 թ. երկրորդ եռամսյակի հետ համեմատ համակարգի շրջանառությունը Հայաստանում աճել է $61 միլիոնով: 2007 թ. երրորդ եռասյակում UNIstream-ի համախառն շրջանառությունը կազմել է $1.145 մլրդ: UNIstream համակարգի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրիյանը հայտարարել է, որ բիզնեսի զարգացման տեմպերի աճն ընկերության ղեկավարության աշխատանքի առանցքային ուղղությունն է: “Այսօր շուկան առաջ շարժվելու հիանալի հնարավորություն է տալիս: Մենք տեսնում ենք մարդկանց աճող հետաքրքրությունը մեր ծառայությունների հանդեպ, արձանագրում ենք կայուն դինամիկա միգրացիոն գործընթացների աշխուժացման մեջ եւ, վերջապես, համակարգերի շարունական ինտեգրում համաշխարհային շուկային”,- ասել է նա` ավելացնելով, որ վերջին 12 ամիսներին ԱՊՀ շուկայի աճը կազմել է առնվազն 70%: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 5652