ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող նոր ծրագրերն ու նախաձեռնությունները:Banks.am-ն առանձնացրել է ասուլիսին հնչած ուշագրավ մտքերը։Ոչ «Սպայկա»-ի փոխարենՖինանսական խնդիրների դեպքում՝ նախարարությունը կօժանդակի «Սպայկա»-ին: 10.04.2019 | 10:54 «Սպայկա»-ն աշխատում է մթերման աշխատանքները պատշաճ կազմակերպել Ընկերության արտահանումները կազմում են հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումների ընդամենը 20%-ը։ Եվ այո, մենք փնտրում ենք նոր «խաղացողների», սակայն ոչ թե «Սպայկա»-ին փոխարինելու համար, այլ որովհետեւ դրա կարիքն ունենք։Ինստիտուցիոնալ բարեփոխումներՆերկայում նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումները երկու կարեւոր կետ ունեն։1) Նախարարությունը պետք է համապատասխանի տնտեսության պահանջներին։ Այդ նպատակով նախաձեռնել ենք Ինֆորմացիոն վերլուծական կենտրոնի ստեղծումը, որը կուսումնասիրի շուկաներն ու գոտիականությունը, կկատարի տվյալների վերլուծություն։ Ամբողջ տեղեկատվությունը տրամադրվելու է ֆերմերներին։2) Պետք է ներդնել վարչական ռեգիստրների ինստիտուտ։Այն հասանելի կլինի օնլայն ռեժիմով եւ հնարավոր կլինի տեսնել օբյեկտիվ իրավիճակը։ Ներբեռնվող տվյալների շարքում կլինի նաեւ համարակալված խոշոր եղջերավորների քանակը։Պետական օժանդակության ծրագրերՊետական օժանդակության ծրագրերը երկու ուղղություն ունեն՝ վարկային միջոցների սուբսիդավորում եւ ուղիղ ֆինանսավորում։ Մշակվում են գործիքներ, որոնց միջոցով կօժանդակեն գյուղացիներին այս միջոցներից օգտվելու համար։Օրինակ, այս պահին մենք բանակցում ենք մասնավոր ընկերությունների հետ, որոնք կապահովագրեն խոշոր եղջերավոր անասուններին։ Ռազմավարական փոփոխություններ- Մենք պետք է իրականացնենք հողերի գույքագրում, այնուհետեւ բացահայտենք հողերը չմշակելու պատճառները, որից հետո հանդես գանք օրենսդրական փոփոխությամբ, որը կենթադրի հողերի պարտադիր վարձակալության ինստիտուտի հիմնում։ Մարդը կմնա տվյալ հողային տարածքի սեփականատեր, սակայն եթե չի օգտագործում, այն վարձով տալու հնարավորություն կունենա։- Հիվանդությունների պայքարի դեմ ինստիտուտի ստեղծման գործում պետք է լուրջ ներգրավվում ունենա մասնավորը, որի միջոցով կիրականացնենք խոշոր եղջերավոր անասունների հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր։- Փորձում ենք ներդնել ապահովագրության ինստիտուտ։ Պիլոտային ծրագիրն այս պահին ընդգրկում է 6 մարզ, որպես մշակաբույս ընդգրկվել է խաղողը եւ ծիրանը։ 30.10.2018 | 10:28 Գյուղապահովագրության ներդրման փորձնական ծրագրին €10 մլն կուղղվի Հիմնական դիտարկվող ռիսկերն են կարկուտը եւ ցրտահարությունը։ Մենք ապահովագրում ենք ծախսերը, այսինքն՝ գյուղացին որքան ներդրում որ կատարում է այգին հիմնելու համար, այդքան էլ կփոխհատուցի ապահովագրությունը, եթե բերքը տուժի բնական աղետներից։ Սուբսիդավորման 50%-ն իրականացնում է պետությունը։Բորսաներ եւ լոգիստիկ կենտրոններՆախատեսվում է գյուղատնտեսական բորսայի ստեղծում, որն առաջարկի եւ պահանջարկի հիման վրա կիրականացնի սպառման լոգիստիկան՝ ապահովելով կապը վաճառողի եւ գնորդների միջեւ։Մարզերում նախատեսվում է լոգիստիկ կենտրոնների հիմնում։ Այն գյուղացիներին հնարավորություն կտա իրենց սեզոնային ապրանքը պահել այստեղ եւ վաճառել այն ոչ սեզոնին՝ ավելի բարձր գնով։Կրթություն Անասնաբուժական ծառայություններ մատուցողներն արդեն անցնում են թոշակի, եւ կադրերի լրջագույն խնդիր կա։ Նախարարությունն աշխատում է բուհերի հետ։ Նախատեսվում է նաեւ 5-7 մլն դրամ արժողությամբ դրամաշնորհային ծրագիր՝ նոր կադրեր վերապատրաստելու համար։Գրի առավ Լուսին Մկրտչյանը Tweet Դիտում՝ 1471