Կոնվերս Բանկը, «Արգենտինական գինու շաբաթ»-ի շրջանակում, հանդես է եկել որպես Հայաստանում Արգենտինայի դեսպանատան գործընկեր:«Կոնվերս Բանկն ակտիվորեն ներգրավված է հայ-արգենտինական միջմշակութային կապերի սերտացման, տնտեսական համագործակցության խորացման, ճանաչողական նախագծերում եւ այս առումով Հայաստանում Արգենտինայի դեսպանատան նախաձեռնությունների ակտիվ աջակիցներից եւ մասնակիցներից է: Գործակցության շրջանակում, «Արգենտինական գինու շաբաթի» կապակցությամբ, մենք հանդես ենք գալիս ամենամյա ավանդական ակցիայով: Դրա շրջանակում՝ ապրիլի 15-21-ը, բանկի գործընկերային ցանցում արգենտինական գինու ձեռքբերման եւ բանկի pos-տերմինալներով վճարման դեպքում քարտապանները կստանան գործարքի/ների գումարի 15%-ի չափով հետվերադարձ»,- ասել են բանկում:Բանկում նշել են նաեւ, որ նախորդ տարի Հայաստանում Արգենտինայի դեսպանատան հետ գործակցության շրջանակում Կոնվերս Բանկն աջակցել է մի շարք նախաձեռնությունների, որոնցից կարեւորվել են հատկապես Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում Արգենտինական կենտրոնի բացումը եւ «Արգենտինական տանգոյի շաբաթ»-ի անցկացումը:Մանրամասները հասանելի են այս հղումով: Tweet Դիտում՝ 14805