Վրացական TBC-ն գնել է ուզբեկական վճարային համակարգի վերահսկիչ փաթեթը

11.04.2019 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#TBC #Payme
Վրաստանի խոշորագույն առեւտրային բանկը՝ TBC Bank-ը, ձեռք է բերել Ուզբեկստանի առաջատար վճարային միջոցը՝ Payme-ն տնօրինող Inspired ընկերության բաժնետոմսերի 51%-ը:

Այս մասին հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով TBC Bank-ը:

Payme-ն Ուզբեկստանում ունի ավելի քան 1,3 մլն հաճախորդ: Ծառայությունից օգտվում են կոմունալ վճարումներ, փոխանցումներ կատարելու եւ վարկեր վճարելու համար:

Գործարքը կարող է ավելի քան 50%-ով (մինչեւ 3,7 մլն մարդ) ավելացնել հաճախորդների թիվը, որոնց սպասարկում են TBC Group-ը եւ նրա դուստր ընկերությունները:

«Դա թույլ կտա մեզ անմիջական հասանելիություն ստանալ երկում հաճախորդային ավելի մեծ բազայի եւ օգտագործել Վրաստանում մեր հիմնական թվային առավելությունները ուզբեկական շուկայում նորարարությունների տարածման համար»,- հայտարարել է TBC բանկի գլխավոր կառավարիչ Վախթանգ Բուցխրիկիձեն:
Դիտում՝ 6994

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW