«Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամը համաֆինանսավորել է Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի կառուցումը
10.04.2019 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ






Բանկում նշել են, որ մայր տաճարի բացմանը հրավիրված բարձրաստիճան հյուրերի շարքում էին նաեւ բարերար Վիտալի Գրիգորյանցը եւ Հայբիզնեսբանկի Խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը:
Արցախի մայրաքաղաքում Մայր տաճար ունենալը Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գաղափարն է, որն արժանացել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հավանությանը: Նա հաստատել է կառույցի նախագիծը, իսկ 2006թ. հուլիսի 19-ին էլ օծել եկեղեցու հիմքերը:
Արցախի թեմի առաջնորդանիստ եկեղեցու շինության բարձրությունը 41 մետր է, իսկ գմբեթին ամրացված խաչի բարձրությունը՝ 3 մետր: Տաճարը ծառայելու է նաեւ որպես պուրակ:
«Ստեփանակերտի Մայր տաճարի օծումն ու բացումը մեծ իրադարձություն է բոլորիս համար, որի կառուցապատման աշխատանքներում մարդասիրական եւ ազգանվեր գործունեությամբ իր ներդրումն է կատարել բարերար Վիտալի Գրիգորյանցը:
«Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամն անշահախնդիր է, ազնիվ եւ անկողմնակալ՝ նպատակ ունենալով ի կատար ածել տարաբնույթ բարեգործական ծրագրեր»,- ամփոփել են բանկում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: