Քննարկվել են Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի ներդրումային ծրագրերը

10.04.2019 | 09:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կորպորասիոն Ամերիկա» #Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են մեր երկրում բիզնես միջավայրի ակտիվությանը:

Այս մասին վարչապետը նշել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի, «Էռնեկյան» ընկերության տնօրեն Խորխե Դել Ագիլայի եւ «Արմենիա» միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեի հետ հանդիպմանը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը եւ դրանց ընդլայնման հեռանկարները:

Մասնավորապես, անդրադարձ է եղել Երեւանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, «Հայփոստ» ՓԲԸ հետագա գործունեությանը, Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի ներդրումային ծրագրին վերաբերող հարցերին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա քայլերի շուրջ քննարկումներն ավելի առարկայական շարունակել վարչապետի աշխատակազմի, շահագրգիռ գերատեսչությունների եւ ընկերության ներկայացուցիչների մակարդակով:
Դիտում՝ 1536

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW