Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանի բանկային համակարգերը տեխնոլոգիական լուրջ փոփոխությունների փուլեր են անցնում։«Բանկերի ռազմավարական կարեւոր ուղղություններից է լուրջ տեխնոլոգիական լուծումների ներդրումը, որը շարունակական գործընթաց է»,- ասել է Սեյրան Սարգսյանը «Թվային փոխակերպում եւ տվյալների մոնետիզացիա բանկային համակարգում» խորագրով քննարկման շրջանակում։Հայաստանի բանկերի միության տնօրենի խոսքով՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառման հարցում սպառողների պահանջը եւս մեծանում է։«Բանկերը պետք է բավարարեն այն պահանջները, որոնք վերաբերում են գործարքի ավելի արագ իրականացմանը՝ առանց մասնաճյուղ այցելելու կամ միջնորդության ծառայությունների մատուցման»,- նշել է նա:Սեյրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում տեխնոլոգիական նոր լուծումները ներդրվում են միայն այն դեպքում, երբ բոլոր հնարավոր ռիսկերը կառավարելի են եւ ընդունելի։«Մայքրոսոֆթ Արմենիայի» ներկայացուցիչ Արթուր Վարդերեսյանն էլ ավելացրել է, որ Հայաստանի բանկային համակարգը, կիբեռանվտանգության տեսանկյունից, բավականաչափ ապահովված է եւ գտնվում է լավ վիճակում։Նա ընդգծել է, որ հայաստանյան բանկերը համապատասխանում են անվտանգության միջազգային բոլոր ստանդարտներին։ Tweet Դիտում՝ 2281