ՊԵԿ-ի նկատմամբ հանրային վերաբերմունքը փոխվում է, ասել է վարչապետը

09.04.2019 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «թեկուզ ոչ մեծ ծավալներով, թեկուզ ոչ անառարկելիորեն, բայց ՊԵԿ-ի նկատմամբ հանրային վերաբերմունքը փոխվում է, վստահության աստիճանը մեծանում է»:

«ՊԵԿ ասելով՝ մարդկանց մոտ պետք է բոլորովին ուրիշ ասոցիացիաներ առաջանան: Հույս ունեմ, որ այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է»,- ասել է վարչապետը ՊԵԿ ղեկավար կազմի հետ հանդիպմանը:


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՊԵԿ-ի հետ աշխատանքային քննարկումների մթնոլորտը վերջին 10 ամիսների ընթացքում բարելավվել է, «այդ քննարկումների մեջ լարվածությունը վերանում է»:

«Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք գտնել կառավարություն-ՊԵԿ-հանրություն աշխատանքի ճիշտ բալանսավորված այն նիշը, որը բոլորի համար հարմարավետություն կստեղծի եւ հնարավորություն կտա, որ մենք մեր ծրագրերն իրականացնենք»,- ասել է վարչապետը:
Դիտում՝ 1286

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW