Մայիսի 1-ից ԱԳԼՃԿ-ներում սեղմված գազը կվաճառվի կգ-ով

08.04.2019 | 14:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԳԼՃԿ #սեղմված գազ
ՀՀ Ազգային ժողովն այսօր 103 կողմ ձայնով, առաջին ընթերցմամբ, ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ԱԳԼՃԿ-ներում սեղմված գազի վաճառքի չափման միավորը խմ-ի փոխարեն դարձնել կգ:


Երկրորդ ընթերցումը նախատեսված է ապրիլի 9-ին:

Նախագծի ընդունումից հետո այն պետք է ստորագրի ՀՀ նախագահը։

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից։

ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը հայտարարել է, որ այս փոփոխությունը չի ավելացնի տնտեսվարողների համար հարկային բեռը։
Դիտում՝ 5093

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW