Սեղմված գազի ակցիզային հարկի հաշվարկը կկատարվի քաշով

15.02.2019 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#գազ #Ատոմ Ջանջուղազյան
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշել է սեղմված գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը 1000 խորանարդ մետրի փոխարեն սահմանել 1 տոննա:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ այս փոփոխությունը նպատակ ունի պաշտպանել տրանսպորտային միջոցը գազով շահագործող շուրջ 700 հազ. սպառողների իրավունքները եւ զուգահեռաբար բարձրացնել այս ոլորտում իրականացվող հարկային վարչարարության արդյունավետությունը:

«Այսօր գազը վաճառվում է քաշով, իսկ ակցիզային հարկը հաշվարկվում է ծավալով։ Առաջարկվող փոփոխությամբ ակցիզային հարկի հաշվարկը նույնպես կատարվելու է քաշով։ Ցանկանում եմ ընդգծել, որ դրույքաչափ չի ավելանալու։ Փոխակերպումը կատարվում է այն կանոններով, որոնք այսօր գործում են»,- պարզաբանել է նախարարը։

Նրա խոսքով՝ փոփոխության արդյունքում ակնկալվում է, որ սպառողին հասցվող գազի խտության եւ ծավալի տարբերությունները կվերանան:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել է, որ այս փոփոխությամբ ավտոգազի գինը չի բարձրանալու, քանի որ հարկային ավելացում տեղի չի ունենալու։

Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2019թ. ապրիլի 1-ից։
Դիտում՝ 3381

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW