Fitch-ը վերահաստատել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին շնորհած «B+» վարկանիշը
04.04.2019 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ

«Fitch Ratings գործակալության կողմից Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին շնորհած վարկանիշը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար, եւ այն վերահաստատում է բանկի առաջատար դիրքերը եւ թափանցիկ ֆինանսական կառույց լինելու փաստը:
Fitch-ի հրապարակած զեկույցում նշված է, որ բանկը նման գնահատականի արժանացել է շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության:
Վերահաստատված վարկանիշը սահմանելիս հաշվի են առնվել բանկի բացարձակ առաջատար դիրքը Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ենթակառուցվածքային հագեցվածությունն ու իրացվելիության բարձր մակարդակը:
Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում նաեւ ընդգծվում է, որ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ակտիվների որակի բարձրացումը, ինչն էլ իր հերթին նպաստել եւ ապագայում էլ նպաստելու է ակտիվների ռիսկայնության նվազմանը եւ շահութաբերության աճին»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: