ՀԱԱԳ-ն ու HSBC Հայաստանը կհամագործակցեն

03.04.2019 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԱԳ #HSBC Հայաստան
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության (ՀԱԱԳ) տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը եւ HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը ստորագրել են համագործակցության հուշագիր:

ՀԱԱԳ-ում նշել են, որ կողմերի միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի միջոցով ընկերությունները կմիավորեն ջանքերը՝ ուղղված ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտահանման խթանմանը, արտադրության ավելացմանը եւ համատեղ ֆինանսական ծառայությունների ներդրմանը։

ՀԱԱԳ-ը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Հայաստանի տարածքում գործող 17 առեւտրային բանկերից 12-ի հետ:
Դիտում՝ 1714

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW