Բյուջեի հավաքագրումների պլանը գերակատարվել է 11,4 մլրդ դրամով
02.04.2019 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)

Վարչապետի գրառումը ներկայացնում ենք ստորեւ.
«1. Պետական բյուջեի հավաքագրումների պլանն առաջին եռամսյակում գերակատարվել է 11,4 միլիարդ դրամով: Ուշադրություն դարձրեք, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդը 9,4 միլիարդ դրամ է՝ ողջ տարվա համար: Այսինքն՝ առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը 2 միլիարդ դրամով գերազանցող գերակատարում ենք ունեցել:
2. Առաջին եռամսյակում տնտեսվարողներին է վերադարձվել 26,4 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 7,4 միլիարդ դրամով:
3. 2019-ի մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, տպագրվել է 8 միլիոն 361 հազար 119 հատ ավելի ՀԴՄ կտրոն: 2019-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելի տպագրված ՀԴՄ կտրոնների թիվը 20 միլիոն 710 հազար 114 հատ է:
4. ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովն առաջին եռամսյակում լսել է 506 բողոք, որից 288-ը, այսինքն՝ կեսից ավելին, բավարարվել է (նախորդ տարի նույն ժամանակահատվածում լսվել էր 152 բողոք, բավարարվել էր 78-ը): Այս վիճակագրությունը ոչ միայն վկայում է հարկային մարմինների եւ գործարար միջավայրի փոխվստահության աճի մասին, այլեւ էականորեն բեռնաթափում է դատական համակարգը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: