Մեկնարկել է ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագիրը

28.03.2019 | 18:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#լիզինգ #ագրոպարենային սարքավորում
Կառավարությունը մշակել է ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում արդիականացնել ագրոբիզնեսը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում նշել են, որ ծրագրի շրջանակում հնարավոր է ձեռք բերել անասնաբուծության, մեղվաբուծության, ձկնաբուծության, բուսաբուծության, ջերմոցային եւ սառնարանային տնտեսություններում, սպանդանոցներում, ագրովերամշակող արդյունաբերության եւ ագրոպարենային այլ ոլորտներում օգտագործվող ցանկացած սարքավորում, ինչպես նաեւ կաթի մթերման կայաններ։

Ծրագրի պայմաններն են՝

- 4 % տարեկան տոկոսադրույք,
- մինչեւ 8 տարի մարման ժամկետ,
- 20% կանխավճար։

Սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին լիզինգը կտրամադրվի 0% տոկոսադրույքով:

Ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 450 մլն դրամը:
Դիտում՝ 2110

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW