ՎՏԲ-Հայաստան Բանկը բարեգործական տոնավաճառ է կազմակերպել
28.03.2019 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ


«Բանկի աշխատակցուհիները մեծ ոգեւորությամբ մեկ ամիս շարունակ պատրաստվում էին տոնավաճառին»,- ասված է հաղորդագրությունում:
Տոնավաճառը կազմակերպվել է «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության գործունեությանն աջակցելու նպատակով: Տոնավաճառին մասնակցել են բանկի աշխատակիցները, որոնք վաճառքի էին հանել իրենց պատրաստած քաղցրավենիքները, ուտեստները, զարդերն ու զանազան այլ իրեր:
Բարեգործության նպատակն էր օգնել մանկական ուղեղային կաթվածով (ՄՈւԿ) երեխաների միայնակ մայրերին: Բանկի աշխատակիցների ջանքերով հավաքված գումարը նախատեսված է ուղղել մայրերի ուսուցման այնպիսի մասնագիտությունների, ինչպիսիք են հրուշակագործությունը, վարսահարդարումը, կարուձեւը եւ այլն, այնպես, որ նրանք կարողանան հոգ տանել իրենց երեխաների մասին եւ ապահովել նրանց բուժումը՝ առանց տանից դուրս գալու:
Հավաքագրումների եւ վաճառքի արդյունքում հավաքվել է 683 000 դրամ, որը բանկը կրկնապատկել է: Վերջնական 1 366 000 դրամ գումարը կծառայի հաշմանդամություն ունեցող երեխաների 6 մայրերի ուսուցմանն ու հետագայում նրանց գումարով կապահովի:
«ՎՏԲ-Հայաստան Բանկն ամեն կերպ օգնում եւ աջակցում է օգնության կարիք ունեցող երեխաներին եւ նրանց ծնողներին` ամեն տարի գումար հատկացնելով առողջապահության ոլորտում բարեգործության եւ հովանավորության համար»,- ամփոփել են բանկում:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: