ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ասել է, որ «մենք դեռեւս լավագույն եղանակով չենք օգտագործում այն հնարավորությունները, որոնք առկա են զարգացած աշխարհում»։ Այս մասին նա նշել է «Հայաստանը փոփոխությունների շեմին» միջազգային համաժողովի շրջանակում։ Նորարարության կիրառման խթանումՏնտեսական կյանքի տարբեր բնագավառների նորարարական, տեխնոլոգիական հնարավորությունները Հայաստանում մեծ անջրպետ է առաջացրել։ Հայաստանում մեկ մարդը մեկ ժամում ստեղծում է 2500 դրամին համարժեք ավելացված արժեք՝ մոտ $5, որն անվանական արտահայտությամբ ավելի քան 10 անգամ զիջում է զարգացած երկրների ցուցանիշին: Այստեղ երկու պատճառ կա։ Առաջինը՝ տեխնոլոգիական սահմանափակումներն են տնտեսության տարբեր ճյուղերում եւ երկրորդը՝ մարդկանց հմտություններն ու գիտելիքները։ Եթե մենք առաջիկայում ցանկանում ենք լինել մրցունակ երկիր, պետք է հավասարապես ուշադրություն դարձնենք այդ երկուսի կիրառության խթանմանը։ Արտահանման ավելացումԱրտահանումը պետք է լինի ՀՀ տնտեսության զարգացման հիմնական շարժիչը։ Պետք է հատկապես մեծ ուշադրություն դարձնել արտահանման հնարավորությունների եւ առավելագույն նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ մեր հարեւանների շուկաներում ամրանալու եւ առաջխաղացում արձանագրելու համար։Մենք չենք կարող ամեն ինչ լավ արտադրել եւ նույնքան լավ, որքան աշխարհն է արտադրում։ Մենք կարող ենք որոշ բաներ լավ արտադրել եւ դրանով ներկայանալ մեր հարեւան շուկաներում։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ կարող է արտադրվել Հայաստանի տնտեսության մեջ եւ ինտեգրվենք համաշխարհային արժեշղթաներում։ Մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի մշակվող այնպիսի ճյուղերի խթանմանը, որոնք ունեն արտահանման պոտենցիալ եւ դրսի շուկաներում հաստատված մրցունակություն։ Բոլոր թերի կարգավորումները արագ պետք է հստակեցվեն։ Պետք է լինի այնքան հստակ եւ պարզ միջավայր, որ արտահանող բիզնեսը, խոշոր ներդրողը որեւէ խոչընդոտի չհանդիպի։ Tweet Դիտում՝ 1463