Հայաստանը կանգնած է շինարարական բումի նախաշեմին, ասել է վարչապետը

27.03.2019 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #շինարարություն #հիփոթեք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանը կանգնած է շինարարական բումի նախաշեմին, ինչը նշանակում է՝ այս ոլորտում կբացվեն բազմաթիվ աշխատատեղեր»։

Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովում՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ընթացքում։

ՀՀ վարչապետը տեղեկացրել է՝ 2019թ. հունվար-փետրվարին շինարարության ոլորտում արձանագրվել է 20%-ը գերազանցող աճ, համապատասխանաբար՝ 22,1% եւ 21,3%։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շինարարության ոլորտում պետական ծրագրերով եւս խոշոր գործողություններ են իրականացվելու, «ինչը կունենա իր դրական արդյունքը»։


Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ «երկրի հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալն աճել է 30%-ով, բացարձակ թվով՝ 70 մլրդ դրամ».

«2018թ. մայիսից մինչեւ այժմ մոտավորապես $150 մլն բնակարան գնելու գործարք է կատարվել։ Սա նշանակում է, որ մեզանում վստահություն կա սեփական ապագայի նկատմամբ»։
Դիտում՝ 1823

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW