Հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 100%-ով, ասել է վարչապետը

19.03.2019 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#հիփոթեք #Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ 2019թ. փետրվարին՝ 2018թ․ փետրվարի նկատմամբ Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 100%-ով։

«Մեր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում հիփոթեքային վարկավորման աճը կազմել է 145%, եւ այսօրվա դրությամբ երկրի հիփոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է 30%-ով: Մասնագետների գնահատմամբ՝ սա ահռելի աճ է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է վարչապետը։


Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս աճն առաջիկայում հանգեցնելու է շինարարության պահանջարկի մեծացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Անդրադառնալով ներդրումային ծրագրերին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Այս պահի դրությամբ կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ $2,9 մլրդ ներդրումային ծավալով։ Այդ ծրագրերից 42-ը՝ $774 մլն-ի ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում»:
Դիտում՝ 1933
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW