Երեւան, 21 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական բանկն ու Քաղաքական եւ իրավական խորհրդատվության հայ-եվոպական կենտրոնն (AEPLAC) այսօր Երեւանում ներկայացրել են “Եվրամիության միասնական շուկա. ֆինանսական ծառայություններ” գիրքը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ հայկական ֆինանսական շուկայի զարգացման հիմքում դրված է եվրոպական մոդելն ու շատ կարեւոր է, որ նրա մասնակիցները հնարավորություն ունենան ծանոթանալ եվրոպական լավագույն չափանիշներին: Գրքում ներկայացված են Եվրամիության ֆինանսական ծառայության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6228