ՀՀ կառավարությունն ու շվեդական OMX-ը ստորագրեցին Հայկական ֆոնդային բորսայի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի առքուվաճառքի համաձայնագիրը
21.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 21 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի կառավարությունն ու շվեդական OMX բորսային օպերատորն այսօր ստորագրեցին Հայկական ֆոնդային բորսայի եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի առքուվաճառքի համաձայնագիր:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին կառավարության մամլո ծառայությունում, հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է վարչապետ Սերժ Սարգսյանը, OMX-ի անունից` ընկերության գործադիր տնօրեն Մագնուս Բյոկերը:
Կառավարության մամլո ծառայությունում նշել են, որ համաձայնագիրը ստորագրվել է օգտագործելով ինտերնետային տեխնոլոգիաները` Երեւան-Ստոկհոլմ հեռուստակամրջի միջոցով:
Ստորագրված փաստաթղթի համաձայն, OMX-ը դառնում է Հայկական ֆոնդային բորսայի եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի 100%-անոց սեփականատերը: Բաժնետոմսերը կհանձնվեն նոր սեփականատիրոջը 2008 թ. հունվարի 3-ին:
Հայաստանի կառավարությունն ու OMX-ը ստորագրել են նաեւ համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում է Հայաստանի կապիտալի շուկայի երկարաժամկետ զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի իրականացում:
“Մեզ համար սա ոչ միայն բիզնես է, այլեւ բարի համբավ, ավանդույթներ եւ փորձ ունեցող ընկերության մուտք մեր շուկա, որը մեզ կօգնի զարգացնել կապիտալի շուկան: Հայաստանի կառավարությունն այս շուկան դիտարկում է որպես տնտեսական զարգացման հետագա ճանապարհի կարեւոր գործոն, եւ մենք պատրաստ ենք աշխատել OMX-ի հետ մեր համատեղ հավակնոտ նպատակներին հասնելու համար”,- հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն ասել է, որ OMX-ի մուտքը Հայաստանի շուկա ավելի մեծ հնարավորություններ կընձեռնի հայկական ձեռնարկություններին` ներքին եւ արտաքին ներդրողներից միջոցներ ներգրավելու համար:
OMX-ի գործադիր տնօրեն Մագնուս Բյոկերը նշել է, որ “կառավարության եւ Հայաստանի ԿԲ-ի հետ սերտ համագործակցությունը մեզ տալիս են վստահություն հայկական շուկայի երկարաժամկետ աճի ներուժի նկատմամբ”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: