Զբոսաշրջության կոմիտեն կղեկավարի Սուսաննա Սաֆարյանը

22.03.2019 | 12:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զբոսաշրջության կոմիտե #Սուսաննա Սաֆարյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ է նշանակվել Սուսաննա Սաֆարյանը։

Սուսաննա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ նա աշխատել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, Հայկական տուրիստական տեղեկատու համակարգում, Ազգային ժողովում եւ այլն։

Սովորել է Երեւանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական,  Թենեսի տեխնոլոգիական եւ Լիհայ համալսարաններում։

Մինչ այս կոմիտեն ղեկավարում էր Հռիփսիմե Գրիգորյանը, որն «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։
Դիտում՝ 5501

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW