Զբոսաշրջության պետական կոմիտեն կղեկավարի Հռիփսիմե Գրիգորյանը

13.06.2018 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զբոսաշրջության պետական կոմիտե
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն ազատվել է աշխատանքից։

Վարչապետի մեկ այլ որոշումով այս պաշտոնում նշանակվել է Հռիփսիմե Գրիգորյանը, որը 2016-ից Զբոսաշրջության պետական կոմիտեի դոնորների հետ կապերի համակարգողն էր, մարքեթինգի խթանման վարչության խորհրդականը։

Հռիփսիմե Գրիգորյանը 2005-2009 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։

2011թ. քաղաքական գիտությունների մագիստրոսի կոչում է ստացել Կենտրոնական եվրոպական համալսարանում։

«Գրիգ Թրեվլ» ՍՊԸ-ի համահիմնադիրն է։

Աշխատել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ում՝ որպես մեդիա մասնագետի ավագ օգնական, «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» ՀԿ, որպես կրթության մասնագետ։
Դիտում՝ 3453
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW