Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ. Մեկնարկել է ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքը

21.03.2019 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #MasterCard #UEFA
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը եւ Mastercard-ը հայտարարում են մրցույթ, որին կարող են մասնակցել բանկի թողարկած MasterCard UEFA Champions League քարտի նոր եւ գործող քարտապանները:

Բանկում նշել են, որ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ սույն թվականի ապրիլի 20-ը գրանցվել myuefacard.am հարթակում եւ կատարել մրցույթի ընթացքում սահմանվող առաջադրանքները:

Հարթակում գրանցումը կատարվում է թիմով, յուրաքանչյուր թիմում՝ 2 քարտապան:

Մրցույթի արդյունքում հաղթող թիմը կնվաճի 4-օրյա ուղեւորություն դեպի Մադրիդ եւ հնարավորություն կստանա մարզադաշտից հետեւել UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղին: Իսկ 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը UEFA Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանում կմեկնեն իրենց երկրպագած թիմի քաղաք եւ ներկա կգտնվեն թիմի առաջին տնային խաղին:

Մրցույթում հաղթող կճանաչվեն առավելագույն միավորներ կուտակած 3 թիմերը:

Բանկի տարածած հաղորդագրությունում ասված է.

«Ինչպես կուտակել միավորներ.

- Մինչեւ ապրիլի 20-ը myuefacard.am հարթակի միջոցով հրավիրի՛ր գրանցվելու նոր քարտապանների: Արդյունքում, 20-ական միավոր կստանա ինչպես քո, այնպես էլ հրավիրված եւ գրանցված թիմը:

- Ապրիլի 10-20-ը ներառյալ յուրաքանչյուր օր կատարի՛ր 1000 դրամ (կամ համարժեք արտարժույթ) եւ ավելի վճարային գործարք ու ստացի՛ր 5 միավոր: Մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր քարտապան կարող է կուտակել առավելագույնը՝ 5, իսկ թիմը՝ 10 միավոր,

- Մրցույթի ընթացքում myuefacard.am հարթակի միջոցով կսահմանվեն լրացուցիչ առաջադրանքներ, որոնց կատարման դիմաց կկարողանաք կուտակել հավելյալ միավորներ:

Իմացի՛ր ավելին myuefacard.am եւ acba.am կայքերից կամ զանգահարի՛ր 010 31 88 88 հեռախոսահամարին»:
Դիտում՝ 2024
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW