Փաշինյանն ու Մեդվեդեւը հեռախոսազրույց են ունեցել

20.03.2019 | 15:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Դմիտրի Մեդվեդեւ
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են ապրիլի 29-30-ին Երեւանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման վերաբերյալ որոշ մանրամասներ:

Շոշափվել են նաեւ երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր:  

Փաշինյան-Մեդվեդեւ վերջին հեռախոսազրույցը կայացել էր այս տարվա հունվարի 29-ին:
Դիտում՝ 11333

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW