Evocabank-ը TI’ME եւ Pandora խանութ-սրահների հետ համատեղ ներկայացնում է երկու առաջարկ:Քոբրենդային նվեր քարտերՆվեր քարտին կարելի է մուտքագրել Ձեր նախատեսած գումարը՝ 20 000 - 1 000 000 դրամի սահմաններում, իսկ նվեր քարտ ստացողը քարտի գումարով կգնի իր ցանկացած բրենդային ժամացույցներն ու աքսեսուարները TI’ME եւ Pandora սրահներից: «Նվեր քարտը կարելի է ձեռք բերել TI’ME եւ Pandora բոլոր կետերից՝ նորաձեւ գեղեցիկ փաթեթավորմամբ»,- ասված է հաղորդագրությունում: TI’ME եւ Pandora շոփինգ քարտերEvocabank-ի եւ TI’ME եւ Pandora խանութ-սրահների նոր նախագծի շնորհիվ այսուհետ կարելի է կատարել մինչեւ 500 000 դրամ ընդհանուր գումարով անսահմանափակ քանակի գնումներ 3 ամսվա ընթացքում, իսկ գումարը վճարել 2 տարվա ընթացքում՝ մաս-մաս: Անհրաժեշտ է ներբեռնել EvocaTOUCH-ը եւ հավելվածից օնլայն դիմել հատուկ TI’ME, Pandora վարկատեսակի: «Վարկը հաստատվում է վայրկյանների ընթացքում: Հաստատումից հետո պետք է մոտենալ TI’ME կամ Pandora ցանկացած վաճառակետ եւ տեղում ստանալ ոճային քոբրենդային քարտը՝ վարկի գումարով: Գործընթացն արագ է, հեշտ եւ հարմար: Evocabank-ը՝ որպես նորարար եւ ժամանակակից բանկ, մշտապես ներկայացնում է նոր առաջարկներ՝ դարձնելով իր գործընկերների կյանքն ավելի հարմարավետ»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 10078