Կոնվերս Բանկ. Mastercard-ի ակցիան առավել շահավետ է մեզ հետ
19.03.2019 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

«Կոնվերս Միավորների գաղափարը բանկում ներդրվել է 2012թ. եւ դարձել Հայաստանի բանկային համակարգում հաճախորդների խրախուսման հաջողված նախագծերից մեկը: Բանկի ցանկացած հաճախորդ, կատարելով անկանխիկ գնումներ, վճարելով Կոնվերս Բանկի POS տերմինալներով, յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց կուտակում է 1-1,5 Կոնվերս միավոր, որոնք հետագայում կարող է փոխանակել աքսեսուարներով, զարդերով, խմիչք ով, այլ նվերներով»,- ասել են բանկում:
Mastercard միջազգային վճարային համակարգի ակցիայի կապակցությամբ նշվել է, որ դրան մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ ապրիլի 14-ը ներառյալ կատարել գնումներ Mastercard եւ/կամ Maestro քարտերով,վճարել POS տերմինալներով, հավաքել 8 վճարման՝ անդորրագիր (յուրաքանչյուրը՝ առնվազն 8000 դրամի), դրանք փոխանակել կինոյի 2 տոմսով եւ մասնակցել դեպի Disneyland Paris խաղարկությանը:
Disneyland Paris ուղեւորությունը նախատեսված է ամբողջ ընտանիքի համար (4 անձ):
Խաղարկությունը կկայանա ապրիլի 19-ին, իսկ հաղթողը կորոշվի պատահականության սկզբունքով՝ Random Picker ծրագրի միջոցով:
Կոնվերս Բանկի եւ Mastercard վճարային համակարգի համագործակցությունը մեկնարկել է 2009թ: Համագործակցության շրջանակում իրականացվել են մեկ տասնյակից ավելի համատեղ նախագծեր եւ ակցիաներ, որոնցից վերջինի շրջանակում՝ նախորդ տարի, Կոնվերս Բանկի հաճախորդների միջեւ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի 2 ուղեգիր էր խաղարկվել:
Ակցիայի մանրամասները հասանելի են www.mastercard.am կայքում կամ Կոնվերս Բանկի պաշտոնական կայքէջում:
Վերջին լուրեր
17.03.2025 | 16:22 Նորություններ
17.03.2025 | 12:42 Արժեթղթերի շուկա
17.03.2025 | 11:44 Նորություններ
17.03.2025 | 11:16 Նորություններ
Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: